Հասկանալի է, որ գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ սկսված մեդիա տեռորը ուղղորդվում է ներիշխանական շրջանակներից

Տևական ժամանակ է, ինչ արշավ է սկսվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է գեներալը պաշտոնանկ արվի: Թեպետ Բալասանյանն ինքն օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ-ից որեւէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին: Հասկանալի է, որ գեներալի դեմ սկսված մեդիա տեռորը ուղղորդվում է ներիշխանական շրջանակներից, որը պայմանավորված է 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններով, որտեղ որպես ֆավորիտ թեկնածու համարվում է Վիտալի Բալասանյանը: Փաստ է, որ գեներալի վարկանիշը մեծ անհանգստություն է պատճառում որոշ շահագրգիռ ուժերի, ովքեր ամեն կերպ օգտագործելով պետական ռեսուրսները և մամուլը, սկսել են Բալասանյանի դեմ վարկաբեկման գործընթաց: Ուշագրավ է, որ ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ ընթացող գործընթացների կոնտեքստում, ներիշխանական շրջանակներից սկսել են մեդիա տեռոր՝ պատերազմական բոհով անցած գեներալի դեմ:

 

Աղվան Պողոսյան-ի ֆեյսբուքյան էջից

Տևական ժամանակ է, ինչ արշավ է սկսվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ: Մամուլում…

Опубликовано Աղվան Պողոսյան Суббота, 2 февраля 2019 г.