Վերջին մեկ օրում Սիրիա են վերադարձել հազար հարյուրից ավելի փախստականներ

Վերջին մեկ օրում արտասահմանյան պետությունների տարածքից ավելի քան 1,1 հազար սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք: Փախստականների ընդունման, տեղաբաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրի հաղորդագրությունը հրապարակել է «ՌԻԱ Նովոստին»։

«Անցած մեկ օրում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 1160 փախստականներ, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 359 մարդ (նրանց թվում՝ 108 կին, 183 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 801 մարդ (նրանց թվում՝ 240 կին, 409 երեխա)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի վերոնշյալից, երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 256 սիրիացիներ: Փախստականների ընդունման կենտրոնի տվյալների համաձայն, Սիրիայի զինված ուժերի ինժեներական միավորումները մեկ օրում ականազերծել են 8,6 հեկտար տարածք։ Բացի դրանից, մասնագետները ոչնչացրել են 24 պայթյունավտանգ առարկաներ։