Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարության և անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական- Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: