Եվս 15-20% աշխատավարձի աճ աշխատավարձի բարձրացում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում

Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10 000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։

Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։ Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին։

 

Arsen Torosyan-ի ֆեյսբուքյան էջից

🏥Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-իցԱյսօր ստորագրեցի հրաման առողջության…

Опубликовано Arsen Torosyan Пятница, 1 февраля 2019 г.