Երևանի ցայտաղբյուրների վրա փականներ կդրվեն խնայողության նպատակով

Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4,3 միլիոն խորանարդ մետր (=4,3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։
Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող հարյուր ցայտաղբյուր։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան-ի ֆեյսբուքյան էջից

Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը…

Опубликовано Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան Пятница, 1 февраля 2019 г.