Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական էջից։
Քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, կապիտալ շինարարության ոլորտին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ քննարկված հարցերին պատշաճ և համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: