Արցախում կկայանա չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկություն

Արցախում կկայանա չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկություն։ «Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, խաղարկությանը ներկայացված կլինեն հայկական երկու թիմ: Խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 12 թիմ, որոնք բաժանված են 4 ենթախմբերի:

Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.

A խումբ – Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ

B խումբ – Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա

C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա

D խումբ – Սեկեյների երկիր, Արևմտյան Հայաստան, Հարավային Օսիա

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին: