Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա․

1.Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
2.Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։
3.Վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։
4.Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին և հայ ժողովրդին։

 

Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝1….

Опубликовано Armen Ashotyan Четверг, 31 января 2019 г.