Հայաստանի փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներն այսօր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին, ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Իջևան քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։