Ահեղ դատաստանի ժամացույցը կանգ է առել աշխարհի վերջից երկու րոպե առաջ

Ահեղ դատաստանի օրվա խորհրդանշական ժամացույցի սլաքները շարունակում են ցույց տալ 23։58, ինչպես և անցած տարի։

Միջուկագետ գիտնականները Ահեղ դատաստանի խորհրդանշական ժամացույցի սլաքները թողել են 23։58 նիշի վրա, այսինքն՝ աշխարհի վերջից երկու րոպե առաջ։ Այս մասին տեղեկացրել է «The Bulletin of the Atomic Scientists» ամսագիրը։

Վերոնշյալ ժամացույցը միջուկային պատերազմի և կլիմայի հետ կապված սպառնալիքների վտանգավորության մակարդակի յուրօրինակ արտացոլիչն է։ Դրա օգնությամբ գիտնականները գնահատում են համաշխարհային աղետի սկսվելու հավանականությունը։ Ինչպես նշել է պարբերականը, ընդունված որոշումը պետք է ընկալել ոչ թե որպես կայունության նշան, այլ որպես լուրջ նախազգուշացում երկրների ղեկավարներին և ողջ աշխարհի բնակչությանը։

Ահեղ դատաստանի օրվա ժամացույցի սլաքը, որը «The Bulletin of the Atomic Scientists»-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է 1947 թվականին, անցած տարվա հունվարին առաջ են տվել 30 րոպեով, դնելով 23։58 նիշի վրա։ Խորհրդանշական կեսգիշերին դա այդ աստիճան չէր մոտեցել 1953 թվականից ի վեր, երբ տեղի ունեցավ ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։

Այդ որոշման պատճառը լարվածության աճն է աշխարհում, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, հարաբերությունների սրացումը ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև և միջուկային զենքի փորձարկումները Հյուսիսային Կորեայի կողմից։