Անգելա Մերկելը կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է.
«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»:
Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք սպասում այս այցին:

 

German Embassy Yerevan-ի (Երևանում Գերմանիայի դեսպանատան) ֆեյսբուքյան էջից

🇩🇪🇦🇲Դաշնային կանցլեր Մերկելը կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին🇩🇪🇦🇲Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը…

Опубликовано German Embassy Yerevan Понедельник, 28 января 2019 г.