Շենքերի ականապատման մասին հաղորդագրությունների ալիք է բարձրացել ողջ Ռուսաստանում

Ռուսաստանյան մի շարք տարածաշրջաններում վարչական շենքերում ու սոցիալական օբյեկտներում գտնվողները տարհանվում են ականապատման մասին հաղորդագրություններից հետո։ Այս մասին այսօր տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ Նշվում է, որ հաղորդագրությունները գալիս են կազմակերպությունների էլեկտրոնային փոստին։ Մասնավորապես՝ ականապատման սպառնալիքի պատճառով տարբեր հաստատություններից տարհանումներ են կատարվել Կեմերովոյում, Աբականում, Օմսկում, Նովոսիբիրսկում, ինչպես նաև Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերում։

Ականապատման սպառնալիքի տակ են հիմնականում դպրոցները, հիվանդանոցները, վարչական շենքերն ու սոցիալական հաստատությունները։ Հաղորդագրությունների այդպիսի ալիք է բարձրացել ողջ Ռուսաստանում հունվարի 25-ին։