Ահաբեկիչները Պակիստանից տեղափոխվում են Տաջիկստան, Ռուսաստանին ավելի մոտ

Ռուսաստանում արգելված ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Պակիստանի տարածքից տեղափոխվում են Տաջիկստան, Ռուսաստանին ավելի մոտ։ Դրա համար օգտագործվում են չնույնականացված ուղղաթիռներ։

Այս մասին հաղորդել է ՌԴ ներքին գործերի փոխնախագահ Իգոր Զուբովը, ելույթ ունենալով Թաթարստանի վերաբերյալ ՆԳՆ ամփոփիչ կոլեգիայում։

«Այնտեղ, ըստ երևույթին, ծրագրվում են մասշտաբային սադրանքներ՝ հեռանկարում մեծաքանակ փախստականների արտամղումով դեպի Ռուսաստան և դրա բոլոր հետևանքներով»,- ասել է փոխնախարարը։

Զուբովը կոչ է արել բարձր աչալրջություն դրսևորել Տաջիկստանից և Ուզբեկստանից եկածների նկատմամբ, չնայած այդ երկրների քաղաքացիների հետ կապված միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։

«Այնուհանդերձ, այն գաղափարախոսությունը, որ նրանք բերում են այստեղ, նրանց այդ մղումներն ի սկզբանե պահանջում են մեր սևեռուն ուշադրությունը»,- հայտարարել է Զուբովը։

Ավելի վաղ հայտնի է դարձել ՌԴ տարածքում 37 ահաբեկչական բջիջների գործունեության կասեցման մասին, որոնք ահաբեկչությունների շարք էին ծրագրում երկրի հարավում։ Հավանական կատարողների դերում արմատականները նախատեսում էին օգտագործել Կենտրոնական Ասիայից ներգաղթածներին։