Սիրիայում Ռուսաստանի «Հմեյմիմ» ավիաբազան գրոհի է ենթարկվել, թշնամու բոլոր հրթիռները խոցվել են

Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայի մոտակայքում հակաօդային պաշտպանության ուժերը երեկ խոցել են թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից արձակված հրթիռները և չեզոքացրել հարձակումը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը:

«Լիբանան-24» լրատվական գործակալությունը վկայակոչելով ռազմական մի աղբյուրի, տեղեկացրել է, որ այդ բոլոր ԱԹՍ-ները, որոնք երկինք են բարձրացել

Լաթաքիայի հյուսիս-արևելյան շրջանից, կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:

Դեռևս անհայտ է, թե վերոնշյալ հարձակման հեղինակը որ կազմակերպությունը կամ երկիրն է, սակայն պարզ է, որ Սիրայում գտնվող ահաբեկչական կազմակերպություններից որևէ մեկը չի կարող հարվածային ԱԹՍ-ներ պատրաստել առանց Արևմուտքի աջակցության:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հարձակումից ընդամենը չորս օր առաջ՝ հունվարի 23-ին, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր «Հմեյմիմ» ավիաբազայի անվտանգության նկատմամբ առկա սպառնալիքի մասին: