Մհեր Եղիազարյանի մահվան առնչությամբ քննչական մարմնից և քրեակատարողական հիմնարկից պարզաբանումների ակնկալիքն ուժի մեջ

«Ես սկզբից սխալ էի հասկացել, կարծում եմ՝ շատերը նույնպես։

Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլի մեջ լինելուց հետո, հունվարի 17-ին դուրս էր եկել հացադուլից։

Այնուհանդերձ, քննչական մարմնից և քրեակատարողական հիմնարկից պարզաբանումների ակնկալիքն ուժի մեջ է, քանի որ առերևույթ առկա է պատճառական կապ այդքան երկար տևած հացադուլի և անձի մահվան միջև։

Հերթական անգամ առաջ է գալիս «հավերժական հարցը» – ինչու՞ են մարդիկ գույքային բնույթի ենթադրյալ հանցագործությունների համար հաճախ կալանավորվում։ Կոնկրետ այս դեպքում որո՞նք են եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հիմքերը»։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր

«Սա այն դեպքն է, որ հանրությունը լիարժեք իրավունք ունի ամբողջական, մանրամասն, անհապաղ տեղեկատվություն պահանջել քննչական մարմնից՝ 44 օր տևած հացադուլի հետևանքով մահացած մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի վերաբերյալ։

«Նախաքննության գաղտնիքի» պատրվակով տեղեկատվություն չտրամադրելու որևէ փորձ չի ընդունվում»։

 

Ruben Melikyanի ֆեյսբուքյան էջից

Ես սկզբից սխալ էի հասկացել, կարծում եմ՝ շատերը նույնպես։Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլի մեջ լինելուց հետո, հունվարի…

Опубликовано Ruben Melikyan Суббота, 26 января 2019 г.