Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել են հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտների

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա:

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների: