Հայ Դատի գրասենյակն ընդդեմ առաջադրված Մադրիդյան սկզբունքների (տեսանյութ)

Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել: Կոչն արվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին:

Տեսաուղերձում ասվում է, որ միայն խաղաղության խոստումների դիմաց «հողային զիջումներ կատարելու առաջարկն անպատասխանատվություն» է:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին հայտարարություններին, գրել էր, որ Արցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:

Նա նշել էր, որ խոսակցությունները «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին» սին են, եթե չկա համապատասխան թափանցիկություն, որը հանրությանը հնարավորություն կտա իրապես հիմնավորված որոշումներ կայացնել:

ANCA Chairman's Call to Action for Artsakh Freedom

ANCA Chairman Raffi Hamparian offers this call to action from the mountains of independent Artsakh to reject the reckless "Madrid Principles," which urges the surrender of land for paper-promises of peace. Contact Congress now by visiting: anca.org/madrid. You can ensure your message is the first to reach Congress and other federal, state and local officials by becoming an ANCA Rapid Responder. Simply check the box Rapid Responder box when taking action.

Опубликовано ANCA Среда, 23 января 2019 г.