Հայտարարվել են Օսկարի հավակնորդները

Հայտնի են դարձել «Օսկար 2019» մրցանակի գլխավոր անվանակարգերի հավակնորդները։ Արձանիկների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը։

Տարվա լավագույն ֆիլմի կոչմանը հավակնում են «Աստղ ծնվեց», «Ռոմա», «Կանաչ գիրք», «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Սև կլանայինը», «Ֆավորիտուհին» և «Իշխանություն» կինոնկարները։

Լավագույն ռեժիսոր կարող են ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը, Ադամ ՄակՔեյը, Բրեդլի Կուպերը, Սփայք Լին կամ Պավել Պավլիկովսկին։

«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Յալիցա Ապարիսիոն, Լեդի Գագան, Գլեն Քլոուզը, Օլիվիա Քոլմանը և Մելիսսա Մակ Քարտին։

«Տղամարդու լավագույն դերի» համար արձանիկին հավակնում են Քրիստիան Բեյլը, Ուիլլեմ Դեֆոն, Բրեդլի Կուպերը, Ռամի Մալեկը և Վիգո Մորտենսենը։