Չորս դպրոցականներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության տեղեկացմամբ, հունվարի 22-ին, ժամը 14։45-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ», «աջ քունքային շրջանի պատռած վերք», «ձախ վերհոնքային հատվածի պատռած արնահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» և «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշումներով՝ 16 և 17-ամյա 4 դպրոցականներ, որոնք հայտնել են, որ վնասվածքներն ստացել են «Վերնիսաժ» տոնավաճառում վազելիս վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ին Չայկովսկու փողոցում նշված անձինք վիճաբանել են 18 և 19-ամյա պատանիների հետ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:
Պատանիներից մեկը Անդրանիկի փողոցից ներկայացվել է ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: