Վերադարձեք տուն, սիրելի ամերիկահայեր, ծախեք ձեր տները, քանի ճգնաժամերը չեն խորացել

Լոսանջելեսահայությունը կարող է հաստատել, որ ամեն օր անհետանում են ավելի շատ խոտածածկ տարածքներ ու թփուտներ շենքերի առջևից ու մայթերից, տեղը զիջելով խճին ու ավազին, անապատային բույսերին: Պատճառը ջրի պակասությունն է, որը գնալով կրճատվում է: Պատճառը թերևս գլոբալ տաքացումը լինի: Մյուս կողմից Հարավային Քալիֆորնիան ջուր է ներկրում հարևան նահանգներից, որոնք օրեցօր գինը բարձրացնում են: Լոս Անջելեսի քաղաքապետարանը ստիպում է քիչ ջուր օգտագործել տանտերերին: Եթե ջուր շատ օգտագործվի, ապա սպասվում են մեծ տուգանքներ:

Այս օրինակը մեզ պիտի հուշի, որ Լոս Անջելեսին 20-30 տարի հետո ջրի խորը ճգնաժամ է սպասվում:

Վերադարձեք տուն, սիրելի ամերիկահայեր, ծախեք ձեր տները, քանի ճգնաժամերը չեն խորացել:

Suren Abraamyan-ի ֆեյսբուքյան էջից