«Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում»․ Էդուարդ Շարմազանով

Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից եւ օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ:

Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին:

Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն:

ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով:

Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում: Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում:

 

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան գրառումից

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 3-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 20 января 2019 г.