Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին` Արցախին մշտապես սատարելու և առողջապահության ոլորտում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար, ապա նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: