Աժ պատվիրակությունը նոր կազմով կմասնակցի ԵԽԽՎ-ի նստաշրջանին

Հունվարի 21-26-ը Ստրասբուրգում կանցկացվի ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) ձմեռային նստաշրջանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ԵԽԽՎ  նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու  համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը գործուղվել է Ստարսբուրգ։ ԱԺ պատվիրակության ղեկավարն է Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: