ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել նախարարների նշանակման մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին ստորագրել է հրամանագրեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Նախագահի հրամանագրերով վերանշանակվել են՝

Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում,

Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում,

Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում,

Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում,

Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում,

Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում,

Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում,

Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում,

Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսերի նախարարի պաշտոնում,

Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում,

Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը: