Գազի արտահոսք ավտոմեքենայից

Հունվարի 18-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 4բ շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Չ.) և փակել գազի բալոնի փականը: