Լավրով․ «Այդ պայմանագրի բեկումը հղի է գլոբալ ռազմավարական կայունությանը սպառնացող ամենաբացասական հետևանքներով»

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարի հայտարարությունը՝ ՄՓՀՀ պայմանագրի պահպանման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ պայմանագիրը փրկելու համար։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի ելքից հետո սպառազինությունների հանդեպ վերահսկողության ողջ կառույցի փլուզման վտանգի մասին։ Նրա խոսքերով, հարվածի տակ կհայտնվի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կայունության հեռանկարը։

«Այդ պայմանագրի բեկումը հղի է գլոբալ ռազմավարական կայունությանը սպառնացող ամենաբացասական հետևանքներով»,- ասել է նախարարը՝ ԳՖՀ ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսում։

Նախարարի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ պայմանագիրը փրկելու համար, չնայած հունվարի 15-ին Ժնևում ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների ձախողմանը, ինչը տեղի ունեցավ, ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով, ԱՄՆ-ի վերջնագրային դիրքորոշման պատճառով։

«Մենք առաջվա պես պատրաստ ենք շարունակել պրոֆեսիոնալ և որոշակի խոսակցությունը՝ ձեռքին ունեցած փաստերով, որպեսզի ջանանք փրկել այդ կարևորագույն պայմանագիրը»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարությունն այսօր օտարերկրյա դիվանագետների համար անցկացրել է ՄՓՀՀՊ-ի վերաբերյալ փակ ճեպազրույցների շարք՝ռուսաստանյան դիրքորոշումը պարզաբանելու նպատակով։