Գտնվել են Հեռավոր Արևելքում վթարի ենթարկված Սու-34 ինքնաթիռի երկու օդաչուները

Ինչպես տեղեկացրել են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ՌԴ Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 երկու ինքնաթիռ։ Դեպքը տեղի է ունեցել Ճապոնական ծովի ջրային տարածքում, ափից 35 կմ հեռու,  պլանային ուսումնամարզական թռիչքներ իրականացնելիս։ Ինքնաթիռները թռիչք էին գործում առանց ռազմամթերքի։

Երկու կործանիչ- ռմբակոծիչների անձնակազմերն ինքնանետվել են։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի վեց նավեր, ուղղաթիռներ և Տու-142 հակասուզանավային ինքնաթիռը։ Արևելյան ռազմական շրջանի ուղղաթիռի օդաչուները հայտնաբերել ու փրկել են երկրորդ օդաչուին։

Ի դեպ, Սու-34-ը բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչ է, կարող է հարձակում գործել օդային, ցամաքային, ծովային և վերջրյա նպատակներով։ Նրա անձնակազմը բաղկացած է երկու մարդուց։