Երկու օրից կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները

Սիլվա Կապուտիկյան․ բանաստեղծ, հասարակական գործիչ, հրապարակախոս,  ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1919թ․ հունվարի 20-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1941թ․), ապա Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի բարձրագույն կուրսերը։

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝  Կոմիտասի անվան պանթեոն:

Ս. թ. հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

 

Սիլվա Կապուտիկյան