Պենտագոնը սկսել է հակազդեցության միջոցներ մշակել Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքերի դեմ

ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալությանը հղում կատարելով, ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ներկայումս Պենտագոնն ուղիներ է փնտրում՝ հիպերձայնային հրթիռներին հետևելու հնարավորությունների բարձրացման համար, առաջին հերթին՝ առկա հաղորդիչ սարքերի օգնությամբ, որոնք ծավալված են տիեզերքում։

Պենտագոնն ակտիվորեն մշակում է Ռուսաստանի և Չինաստանի ունեցած հիպերձայնային զենքերին հակազդելու միջոցներ։ Հիպերձայնային հրթիռների թռիչքին հետևելու համար ենթադրվում է օգտագործել տիեզերական տարածքում գտնվող համապատասխան հաղորդիչ սարքերը, տեղեկացրել է գործակալությունը Պենտագոնում հավատարմագրված թղթակիցների հետ ճեպազրույցում։

Գործակալությունը հաղորդել է նաև, որ ուսումնասիրում է տիեզերական տեղակայման համակարգեր ստեղծելու հնարավորությունները, ինչի շրջանակներում տիեզերանավերը սարքավորված կլինեն մարտագլխիկները տիեզերքում ոչնչացնելու ընդունակ հրթիռներով։

Ինչպես նշվել է, գործունեության ևս մեկ ուղղություն է բալիստիկ հրթիռները արձակումից անմիջապես հետո շարքից հանելու միջոցների մշակումը։ Այդ նպատակով դիտարկվում է F-35 անտեսանելի կործանիչները հրթիռային զենքի նոր տեսակներով սպառազինելու տարբերակը, որոնք կարող են պարեկավորել հրթիռային արձակումների հավանական վայրերի մոտ։

Հունվարի 17-ին, ինչպես սպասվում է, Պենտագոն այցելության ժամանակ ԱՄՆ ՀՀՊ համակարգի ներկայիս վիճակի համապարփակ տեսություն կներկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչն իր անունը չհրապարակելու պայմանով հաղորդել է լրագրողներին, որ հակահրթիռային պաշտպանության նոր ռազմավարությունն ուղղված է նախևառաջ, այսպես կոչված, «մերժյալ երկրների»՝ Իրանից և ԿԺԴՀ-ից բխող վտանգի դեմ, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Չինաստանին, ապա նրանց համար ԱՄՆ-ը ապահովում է ՀՀՊ-ի վերաբերյալ իր ծրագրերի «թափանցիկությունը»։

Նույն պաշտոնյան նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Նրա խոսքերով, «Ռուսաստանի և Չինաստանի կողմից հնարավոր սպառնալիքը զսպելու համար, ԱՄՆ-ը շարունակում է ապավինել իր միջուկային զինանոցին»։