Արդեն հայտնի է Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի ելքի ամսաթիվը

Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ելքն ԱՄՆ-ը կսկսի փետրվարի 2-ին, առանց նկատի առնելու Ռուսաստանի դիրքորոշումը։ Այս մասին հաղորդել է «Reuters»-ը։

Գործընթացը կտևի վեց ամիս, ճշտել է սպառազինության վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտին կից քարտուղարի տեղակալ Անդրեա Թոմփսոնը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Մոսկվայի կողմից ՄՓՀՀՊ-ի խախտման հարցով Ժնևում ամերիկյան և ռուսաստանյան կողմերի բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը որոշում է ընդունել դուրս գալ պայմանագրից, առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման։