Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կուտակված  է 83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: