Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել․ Նիկոլ Փաշինյան
Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին:
Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երևան ավտոճանապարհը:
Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել:
Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին եւ ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին և Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար»,- գրել է վարչապետը: