Ձեզ խայտառակում եք, հերիք չի, մի հատ էլ երկրի հեղինակության հետ եք խաղում

Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ ստացել են խիստ գանհատականներ:

Գնահատականներն այնքան անհաճո են եղել այս իշխանությունների համար, որ հղում անելով «ոչ պաշտոնական» գրագրության վրա, նրանք ռիսկ չեն արել հրապարակել բովանդակությունը:

Տղերքն այնքան մանկամիտ են և հաբրգած միաժամանակ, որ չեն հասկանում, որ եթե այդպիսի բուռն արձագանքն արդեն արտահայտվել է ոչ պաշտոնական գրությամբ, ապա շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտարարի իր կարծիքը:

Ավազի մեջ գլուխը թաքցրած ջայլամի կեցվածք ընդունելիս հիշեք, որ ավազից վերև մի շատ զավեշտալի ու անհրապույր տեսարան ենք ստեղծում:

Ձեզ խայտառակում եք, հերիք չի, մի հատ էլ երկրի հեղինակության հետ եք խաղում:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից…

Опубликовано Armen Ashotyan Суббота, 28 декабря 2019 г.