Գառնահովիտ՝ աշխարհի կենտրոնը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Սրտի խոսք» հաղորդաշարը հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում, երևանաբնակ Սիրանույշ Եղիազարյանի  պապական տանը։

Սիրանույշ Եղիազարյանը պատմեց իր մեծ ու փոքր Հայրենիքի հոգսերի, խնդիրների, յոթերորդ դարի կառույց Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքի բարեկարգման մասին։

Հպարտությամբ ներկայացրեց իր հիմնած այգին, որտեղ բոլոր ծառերն անվանական են՝ Մեծերի անուններով։

Նրա սրտի խոսքը՝ հեքիաթը հեքիաթ պահել, ավելացնելով աշխարհի գույները, ներդաշնակ մնալ ինքն իր հետ, բնության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում