Հունվարի 17-ը Վրաստանում հայտարարված է Սգո օր

Հունվարի 16-ի երեկոյան Վրաստանի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել, կան զոհեր և տուժածներ։

Ինչպես հայտնում է «Սպուտնիկը», հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է Սգո օր, այդպիսի հրանագիր է ստորագրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Չեղարկվել է հունվարի 17-ի կառավարության նիստը, խոնարհվել են պետական բոլոր շենքերի և դիվանագիտական առաքելությունների դրոշները։

Պայթյունը որոտացել է Թբիլիսիի Դիդի Դիգոմի շրջանի Ավթանդիլ և Վեպխիստկաոսանի փողոցների խաչմերուկում, չորեքշաբթի, հունվարի 16-ի երեկոյան։ Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ չորսամյա տղա։ Մայրաքաղաքի հիվանդանոցներում գտնվում են յոթ տուժածներ, նրանց մեջ վեցը՝ երեխա։

Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, չնայած աղետի վայր ժամանած Թբիլիսիի «Կազտրանսգազ» գազաբաշխիչ ընկերության աշխատակիցները որևէ խնդիր չեն հայտնաբերել։ Դա արդեն հաստատել են գազի ընկերությունում։