Աշակերտներն այցելել են զորամաս

Բանակ-կրթական հաստատություններ փոխգործակցության շրջանակում Կողբ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն այցելել են 3-րդ զորամիավորման N զորամաս:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Դպրոցականները ծանոթացել են զինծառայողների առօրյային, զորամասի անցած մարտական ուղուն, սպառազինությանն ու տեխնիկային։ Աշակերտների հետ զորամասի սպաներն անցկացրել են նաև դաս-պարապմունք։