Թուրքիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. դպրոցներում դասերը դադարեցվել են

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվիրջի շրջանում Ռիխտերի սանդղակով 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Նախնական տվյալների համաձայն`մարդկային կորուստներ չկան:

Այս մասին գրել է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տարածած տեղեկությանը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել է դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 10:02-ին:

Երկրաշարժը զգացվել են նաև Էլազըղին հարակից շրջաններում` Մալաթիայում, Դիարբեքիրում, Բինգյոլում և Թունջելիում (Դերսիմ):

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է 7.02 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Էլազըղի նահանգապետարանը հայտարարել է որոշ ժամանակով դպրոցներում դասերը դադարեցնելու մասին: