Առաջարկ կա՝ Հայաստանում հարկատուների հաշվին սեռափոխության վիրահատություններ անել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Առողջ հանրություն» հկ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ Նա անդրադարձավ առողջապահության նախարարության առաջարկած՝ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին՝ ասելով, որ մեզանում առողջության ապահովագրությունը օրվա պահանջ է, բայց համակարգը ներդնելու համար նախ հարկավոր է բարեփոխումներ իրականացնել ոլորտում և նպաստավոր պայմաններ ստեղծել։ Մինչդեռ, ըստ նրա, առողջապահության նախարարը ծրագրեր է իրականացնում ինքնանպատակ՝ առանց դրանց արդյունավետության մասին մտածելու։

Մարինա Խաչատրյանը նաև մտահոգիչ համարեց այն, որ սորոսական կազմակերպություններն այստեղ ևս ցանկանում են միջամտել և ապահովագրության համակարգը միասեռականների շահերին ծառայեցնել։ Նրանք առաջարկել են ապահովագրության ենթակա ծառայությունների ցանկում ներառել նաև սեռափոխության վիրահատությունները։

ՀԿ նախագահն անդրադարձավ նաև աղոջապահության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներին։

Մանրամասները՝ տեսանյութում