ԱՄՆ-ում տղամարդը կողոպտել է բանկը և փողերը փողոցում շաղ տվել՝ բղավելով՝ շնորհավոր Սուրբ ծնունդ

Կոլորադո նահանգի Կոլորադո-Սպինգս նահանգում տղամարդը կողոպտել է բանկը, որից հետո փողերը տարածել է փողոցում և բղավել՝ շնորհավոր Սուրբ ծնունդ: Այս մասին հայտնել է KKTV-ն:

Ականատեսի խոսքով՝ դրանից հետո տղամարդը գնացել է մոտակա Starbucks սրճարան և սպասել է ձերբակալությանը:

Հանցագործը 65-ամյա Դեյվիդ Օլիվերն է: Ըստ ոստիկանության՝ ձերբակալության ընթացքում տղամարդը չի դիմադել, նա զինված չի եղել, չնայած կողոպուտի ժամանակ պնդել է, որ զենք ունի, նշում է The Denver Post-ը: