2019-ի՝ «դավաճանները, թշնամիները, հանցագործները»
2019-ին պետական քարոզչամեքենայի և ֆեյքերի կողմից այս մարդիկ տարբեր փուլայնությամբ հռչակվել են «հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»։ Անհատական սրացումների գրաֆիկը յուրաքանչյուր դեպքում տարբեր է։ Տարբեր են նաև մոտիվացիան, պատճառները։ Բայց բոլոր դեպքերում կա մեկ ընդհանրություն՝ ուղղորդվող հարձակումների հետևում մեկ մարդու կարծիքն է։
Ստորև ներկայացնում ենք տարվա «դավաճանների և թշնամիների» ոչ ամբողջական ցանկը։
Իրավական համայնք
Ալեքսանդր Ազարյան – ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը
Դավիթ Գրիգորյան – դատավոր
Դավիթ Բալայան – դատավոր
Հրայր Թովմասյան – ՍԴ նախագահ
Արևիկ Պետրոսյան – ՍԴ անդամ
Ալվինա Գյուլումյան – ՍԴ անդամ
Փաստաբաններ
Լուսինե Սահակյան – հայտնի փաստաբան, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանը
Տիգրան Աթանեսյան – հայտնի փաստաբան, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանը
Երվանդ Վարոսյան – հայտնի փաստաբան, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը
Հայկ Ալումյան – հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Արամ Օրբելյան – հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Ռուբեն Սահակյան – հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Հովհաննես Խուդոյան – հայտնի փաստաբան (Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմից)
Քաղաքական և հանրային հայտնի գործիչներ
Բակո Սահակյան – Արցախի նախագահ
Արկադի Դուկասյան – Արցախի նախկին նախագահ, Արցախի հերոս
Վիտալի Բալասանյան – Գեներալ, Արցախի հերոս
Արա Բաբլոյան – Բժիշկ, պրոֆեսոր, փրկել է հազարավոր երեխաների կյանք
Արամ Առաջին կաթողիկոս
Վազգեն Մանուկյան – ՀՀ առաջին վարչապետ, հայկական բանակի հիմնադիրներից
Վահան Իշխանյան – հրապարակախոս
Լարիսա Ալավերդյան – ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների 1-ին պաշտպան
Արփինե Հովհաննիսյան – ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար
Արմեն Աշոտյան – ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ
Էդուարդ Շարմազանով – ԱԺ նախկին փոխնախագահ
Կարինե Աճեմյան – ԱԺ նախկին պատգամավոր
Արամ Սիմոնյան – ԵՊՀ նախկին ռեկտոր
Արսեն Բաբայան – ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ
Ռուբիկ Հակոբյան – քաղաքական գործիչ
Աղվան Վարդանյան – քաղաքական գործիչ
Սամվել Ֆարմանյան – «Քառյակ մեդիայի» համահիմնադիր
Հրանտ Մարգարյան – ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ
Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ բազմաթիվ գործիչներ, ակտիվիստներ (Իշխան Սաղաթելյան, Գեղամ Մանուկյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Սպարտակ Սեյրանյան և այլոք)
Դավիթ Խաժակյան – Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
Քաղաքական և հասարակական կառույցներ, լրատվամիջոցներ
Ադեկվադները
Վետո շարժում
Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբ
Սաթիկ Սեյրանյան-Ժուռնալիստների միության նախագահ
«Yerevan Today»
«5-րդ Ալիք»
Հրաժարական ներկայացրած պաշտոնյաներ
Արթուր Վանեցյան-ԱԱԾ տնօրեն
Սարհատ Պետրոսյան-Կադաստրի կոմիտեի նախագահ
Վիկտոր Մնացականյան-Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Արթուր Գրիգորյան-բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար
Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ շնորհավորողներ
Արա Աբրահամյան – Ռուսաստանի հայերի միության նախագահ
Աբել Աղանբեկյան – ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս
Վլադիսլավ Գասումյանով – «Նորնիկել» ՓԲԸ փոխնախագահ
Սենիկ Գևորգյան – «ԶակՆեֆտ» ԳազՍտրոյ-Պրոմեթեյ» ՓԲԸ վարչության նախագահ,
Աշոտ Գրիգորյան – Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ
Անուշավան Դանիելյան – ԼՂՀ նախկին վարչապետ
Օլեգ Եսայան – Արտակարգ և Լիազոր Դեսպան
Վլադիմիր Եվտուշենկով – «Սիստեմա» ԲՖԿ Տնօրենների Խորհրդի նախագահ
Կոնստանտին Զատուլին – ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Լազարևյան» ակումբի հիմնադիր
Արտակ Թովմասյան – «Դվին» Հ/Հ դիտորդական Խորհրդի նախագահ
Ջեյմս Թուֆենկյան – «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր և նախագահ /ԱՄՆ/,
Սամվել Կարապետյան – «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ
Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն
Արթուր Չիլինգարով – ԽՍՀՄ հերոս, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ
Վլադիմիր Պետրոսյան – Մոսկվայի կառավարության նախարար
Ժան և Ռոբերտ Պողոսյաններ – «Պողոսյան և որդիներ հիմնադրամ»-ի հիմնադիրներ, բարերարներ (Բելգիա)
Միխայիլ Պողոսյան – ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր
Մարզաշխարհի ներկայացուցիչներ
Արթուր Աբրահամ – բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն
Արա Աբրահամյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր
Արայիկ Գևորգյան – ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
Մնացական Իսկանդարյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի եռակի և Եվրոպայի երկակի չեմպիոն
Ալեքսանդր Կարելին – հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի իննակի և Եվրոպայի 12-ակի չեմպիոն, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր
Օգսեն Միրզոյան – Ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն
Ռուսահայ հանրային էլիտայի ներկայացուցիչներ
Մարգարիտա Սիմոնյան – Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
Ալեքսանդր Ակոպով – Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի վարչության նախագահ
Ռոման Բաբայան – հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր
Թինա Կանդելակի – հեռուստահաղորդավար, «Матч ТВ», հեռուստաալիքի գլխավոր տնօրեն
Տիգրան Քեոսայան – կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար
Ստաս Նամին – երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր
Սաթի Սպիվակովա – դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար
Դմիտրի Խառատյան – դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ
Կարեն Շահնազարով – կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն
Հայաստանի մշակույթի ներկայացուցիչներ
Արթուր Գրիգորյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,
Դավիթ Սահակյանց – մուլտիպլիկատոր
Արմեն Մարտիրոսյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր
Ալլա Լևոնյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի
Ավետ Բարսեղյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ
Ավո Խալաթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար
Արամե – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
Արմինկա – երգչուհի
Արսեն Գրիգորյան – երգիչ, դերասան
Գայանե Հովհաննիսյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի
Գոհար Գասպարյան – հեռուստահաղորդավարուհի
Էրիկ Կարապետյան – երգիչ
Լիրա Քոչարյան – պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր
Լուիզա Ղամբարյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի
Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար
Հայկո – ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ
Հովհաննես Ներսեսյան – օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր
Հրաչ Քեշիշյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր
Մանո Գրիգորյան – դերասանուհի, պարուհի
Նունե Եսայան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի
Ռազմիկ Ամյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ
Սամվել Գրիգորյան – երգիչ, հաղորդավար
Սարգիս Գրիգորյան – դերասան, հաղորդավար
Սերգեյ Գրիգորյան – դերասան
Սյուզան Մարգարյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի
Սպարտակ Ղարաբաղցյան – լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ
Վազգեն Ասատրյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Վահե Բեգոյան – երգիչ, խմբավար
Վաչե Հովեյան – ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր
Վարդան Աճեմյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր
Տարվա վերջին «թշնամին»
Հենրիկ Մխիթարյան
Ամփոփում
Այս ցանկը ոչ ամբողջական է, թեև՝ բավարար պատկառելի։ Այս ցանկի գոյությունը արձանագրում է սև ու սպիտակի գաղափարի փլուզումը։ Այս ցանկը 2020-ին ընդլայնվելու է, զուգահեռ տեղի է ունենալու մեկ այլ պրոցես՝ «սև ու սպիտակի» կողմնակիցների կտրուկ նվազման։ Եվ մենք ունենալու ենք նոր բաժանում՝ հասարակություն և «սև ու սպիտակի հեղինակներ»։ Դրա հաջորդ տրամաբանական քայլը՝ համերաշխ հասարակությունը և սոլիդ իշխանությունն է։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»