ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի. Ամրամ Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30 Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարվելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:

Հարցին, թե ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվո՞ւմ է, Արման Մակինյանն ասել է. «Ուրեմն, «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքը  կարգավորում է ընթացակարգերը, նախապես հայտնում են հարցաքննության անհրաժեշտության մասին, ընտրվում է հարցաքննության համար վայր և ժամ, այդ հարցերը համաձայնեցված են»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում:  ՀՔԾ-ից,  սակայն, լուրը ժխտել են, նշելով, որ խուզարկություն չի իրականացվել, այլ մանրամասներ չեն հայտնել: