Ինչո՞ւ է Ստյոպա Սաֆարյանը ՀԽ անդամների մասին ստեր տարածում, վարկաբեկում նրանց (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը։ Նրանք օրերս դուրս են եկել Հանրային խորհրդի հանձնաժողովից՝ անդամությունից հրաժարվելով, քանի որ, նրանց դիտարկմամբ, ՀԽ նախագահը պետք է լինի քաղաքականապես չեզոք հայացքներ ունեցող անձ։ Մինչդեռ Ստյոպա Սաֆարյանը ոչ միայն ծայրահեղ քաղաքական հայացքներ ունի, այլև ղեկավարում է օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող մի կազմակերպություն, որը ներկայացնում է ոչ թե Հայաստանի, այլ օտար կազմակերպության շահերը։

Արման Ղուկասյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ ՀԽ-ն ղեկավարում էր Վազգեն Մանուկյանը, Ստյոպա Սաֆարյանն ասում էր, թե այդ կառույցն անիմաստ գործունեություն է ծավալում և պետք է դադարեցնի գործունեությունը։ Իսկ այժմ, երբ նրան ծառայողական մեքենա են տրամադրել և աշխատավարձ, Հանրային խորհուրդը դարձել է իմաստավոր կառույց։

Մանրամասները՝ տեսանյութում