«Առանց Ռուսաստանի անհնար է հավաքել». Ուկրաինայում կփորձեն վերսկսել «Ռուսլան» օդանավերի արտադրությունը

«Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնում հայտարարել են, որ «Անտոնովը» չի օգտագործելու ռուսաստանյան համալրիչ բաղադրամասերը։ Այս մասին տեղեկացրել է Tvzvezda.ru-ն։ Կազմակերպությունում, սակայն, ճշտել են, որ եթե դրանք չփոխվեն, ապա առանց Ռուսաստանի, օդանավը հավաքելն անհնար կլինի։

Ուկրաինական «Անտոնով» ձեռնարկությունը մտադիր է վերականգնել Ան-124 («Ռուսլան») ուղևորատար օդանավերի արտադրությունը։ Այս հայտարարությամբ «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հանդես է եկել «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Օմելչենկոն։

Նրա խոսքերով, ներկայումս մասնագետները վերամշակում են օդանավի էլեկտրոնային համակարգը։ Ընդ որում, ակնկալվում է, որ ինժեներական խումբը՝ կոնստրուկտորների հետ համատեղ, կընդունի դա արդեն ընթացիկ տարում, որից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել առաջին Ան-124-ը հավաքելուն։

Օմելչենկոն նաև ընդգծել է, որ «Անտոնովը» չի օգտագործի ռուսաստանյան համալրիչ բաղադրամասերը։ Ներկայումս ձեռնարկության ղեկավարությունը զբաղված է ավիացիոն տեխնիկա արտադրող միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններով։

«Այդ իսկ պատճառով, իհարկե, եթե չփոխարինվեն Ռուսաստանի Դաշնությունում արտադրված հանգույցներն ու ագրեգատները, ապա առանց Ռուսաստանի, այդ օդանավը հավաքելն անհնար կլինի»,- եզրակացրել է Օմելչենկոն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում ստեղծվում է գերծանր ուղևորատար օդանավի նախագիծ, որը հետագայում պետք է փոխարինի Ան-124 «Ռուսլան»-ին։ «Զվեզդա»-ի հետ հարցազրույցում այդ մասին պատմել է «Իլ» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովը։