2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով․ վարչապետ

Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Այսինքն՝ այսքան ավելի հարկային եկամուտ ենք ունեցել 2019 թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:

Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը:

Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու»,- գրել է Փաշինյանը: