ՊՆ-ում անցկացվել է քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 24-ին անցկացվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի հերթական նիստը:
ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զորակոչի մեկնարկից ի վեր հանձնաժողովն արդեն քննարկել է 42 դիմում-բողոք, որոնք հիմնականում վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին: Մինչև տարեվերջ հանձնաժողովը կգումարի ևս մեկ նիստ: Աշխատանքը կվերսկսվի Ամանորի տոներից հետո` հունվարի 10-ին:
Դիմում-բողոքներն ընդունվում են Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով: