Պուշկովը մեկնաբանել է, թե ինչու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում հանդիպել Պուտինի հետ

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հայտարարությունը՝ անվանելով հանդիպման իրական դրդապատճառները:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ նպաստավոր պայմանների դեպքում պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։

«Ստոլտենբերգը, հանդիպելով Մակրոնի դիմակայությանը, հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ: Հարցն այն է, թե հանուն ինչի. հանուն երևութական երկխոսությա՞ն՝ թաքցնելով ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, թե լարվածությունը նվազեցնելու համար: Երևում է՝ հանուն երևութականության»,- կարծում է սենատորը:

Պուշկովի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է օգտագործել հանդիպումը Ռուսաստանի ղեկավարի հետ՝ հանուն «տակտիկական մանևրի»: