ԱՊՀ երկրների գլխավոր տոնածառերը՝ ըստ բարձրության․Երևանը երկրորդն է (լուսանկարներ)

Ռուսական ТурСтат պորտալը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրված գլխավոր տոնածառերի վարկանշային ցանկը՝ ըստ բարձրության:

Առաջին տեղը զբաղեցնում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի 40 մետր բարձրությամբ տոնածառը, որի տոնական լույսերը վառվել են դեկտեմբերի 15-ին: Իսկ ահա երկրորդ հորիզոնականում է Երևանի Հանրապետության հրապարակի 37 մետր բարձրությամբ տոնածառը, որի լույսերը վառվեցին դեկտեմբերի 21-ին: Այնուհետև հաջորդում է Տաշքենդի՝ 36 մետր բարձրությամբ տոնածառը: Չորրորդ հորիզոնականում է Բաքվի 34 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառը: Այնուհետև Մինսկ՝ 30 մ, Դուշանբե՝ 29 մ, Մոսկվա՝ 27 մ, Բիշքեկ՝ 27 մ, Նուր-Սուլթան՝ 25 մ և Թբիլիսի՝ 25 մ:

Կրեմլի Սոբորնայա հրապարակում գտնվող 27 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրված միակ բնական տոնածառն է:

Իսկ ահա Կրասնոյարսկի 55 մետր բարձրությամբ տոնածառն ամենաբարձրն է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տոնածառերի թվում:

Աշխաբադ տոնածառը

Երևանի տոնածառը

Տաշքենդի տոնածառը

Մոսկվայի տոնածառը

Կրասնոյարսկի տոնածառը