Այո, Հենրիկ Մխիթարյանը իմ հերոսն է

Ո՞նց եք կարողանում հերոսներին հեռացնել ձեզնից ու ձեր չեղած տեղով հերոսներին նեղացնել, այ նորամանուկներ, ի՞նչ, կարծում եք իշխանությունը փաթեթով առե՞լ եք, այնպես, ինչպես ուզում եք Արցախը փաթեթով տա՞լ, սխալվում եք, չարաչար եք սխալվում։ Երեկ հետևել եմ սոցցանցերում կատարվող հերթական թունաքիմիկատների արտահոսքին, ինչ-որ անհայտ անձինք, ֆեյքեր, չկայացած և հիմար գլուխներ իրենց չգիտես ում տեղը դրած՝ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ են քննարկում, նրա մայրիկին են քննարկում, յա, իրո՞ք, մտածում եք՝ դուք էդքան կա՞ք, այ սրիկաներ, ամոթ ձեզ, հազար ամոթ, ճիշտ այնպես, ինչպես արցախյան հերոսներին եք փորձում սևացել, հիմա էլ մեր հպարտությա՞նն եք ուզում նեղացնել․․․ Հանգիստ նստեք և ծպտուններդ այլևս չլսվի, արդեն անտանելի եք դառնում, զզվելի, ՀՖՖ-ն էլ ձեզնով արեք, սորոսացրեք, սորոսացվեք, հետո՞, ուզածներդ ի՞նչ է, երկիրը առնել-ծախելով եք զբաղված, բոլոր արժեքները, բոլոր նորմալ մարդկանց, բոլոր հերոսներին, այո, Հենոն մեր հերոսն է, մեր ժողովրդի, նա մեր պատմության լուսավոր էջն է գրում, իսկ դուք ի՞նչ եք անում։ Եվ հարցն ամենևին այն չէ, Հենոյի մայրը ընտրվեց ՀՖՖ անդամ,  թե ոչ, հարցը ձեր էս թույնն է, որ թափում եք, կեղծ բաներ եք տիրաժավորում․․․ Հարցը այն ատելությունն է և անուղեղությունը, որ ունեք, իսկ ձեր վարչապետը ծպտուն չի հանում, երևի ավելի լավ, մի ախմախ բան կասի և ավելի վատ կլինի․․․Ասելիքս այո, այն է, որ հավաքեք ձեր ֆեյքերին և զոմբիներին բոլոր հարթություններից, հավաքեք ու տարեք ձեր տներում պահեք, դուք չանեք, մենք հաստատ անելու ենք․․․ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ԱՅՈ, ՀԵՐՈՍ Է․․․ Ձեր կողտոտ ձեռքերը հեռու նրանից․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այո, Հենրիկ Մխիթարյանը իմ հերոսն էՈ՝՝նց եք կարողանում հերոսներին հեռացնել ձեզնից ու ձեր չեղած տեղով հերոսներին …

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 23 декабря 2019 г.