Փաշինյանը հանձնո՞ւմ է Արցախը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:  ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նիստին ներկա էին նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախևառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլև բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաև նշել, որ 1986-87 թվականների ստատուս քվոյին կամ դրա որևէ մոդիֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից»։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Արցախում, ի՞նչ զիջումներ են պատրասում Մինսկի խումբը, միջազգային հանրությունը, ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ պատասխան կտա Արցախը այդ զիջումներին։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում