Ներքին տականքը արտաքին թշնամուն միացած՝ թիրախավորել են Նժդեհին (տեսանյութ)

Նժդեհը չի եղել նացիստ, չի եղել հակառուս, նա իր ժողովրդի նվիրյալն էր

Վերջին շրջանում Հայաստանի  ազգային հերոս Գարեգին Նժդեհի անվան շուրջ քննարկումները բավականին ակտիվացել են, կարելի է ասել հականժդեհական կեղծ օրակարգ է ձևավորվել: Հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն սերմանող  քարոզչություն իրականացնող ուժերը լծվել են  նժդեհյան թեման շահարկելու գործին: Սրանում ակտիվ դեր ունեն ադրբեջանական ու նաև ռուսական  որոշ լրատվամիջոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ունեն ադրբեջանական ֆինանսավորում:

Սրանում նաև ինքներս ենք մեղավոր, քանի որ խորությամբ չենք ուսումնասիրում  մեր պատմությունը, ինքներս անհրաժեշտ չափով չենք ճանաչում մեր հերոսներին, ու հեշտությամբ հայտնվում ենք հակառակորդի լարած թակարդում:

Այդ ուժերի կողմից  հականժդեհականությունը, ամենայն հավանականությամբ, իր բարձրակետին կհասնի եկող տարի, քանի որ 2020 թվականին մեծ շուքով նշվելու է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Եվ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելուն պատրաստ ուժերը դարձյալ կփորձեն հրապարակ նետել կեղծ փաստեր: Այս ընթացքում  և՛ Հայաստանի իշխանությունը, և հայաստանյան լրատվամիջոցները հնարավորը պետք է անեն  կանխելու հակահայկական քարոզչական հիստերիան:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք մեր թողարկումներում հաճախակի կանդրադառնանք այս խնդրին:

«Մենք» հաղորդաշարի հյուրը «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանն է:

Մանրամասնը՝ տեսանյութում